Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանում հայտնի քաղաքական գործիչ, «ReAl» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին ազատ արձակելու՝ դատարանի մերժման հետ:
«Ադրբեջանից լուրերն այն մասին, որ դատարանն ազատ չի արձակել Իլհար Մամեդովին, խորին մտահոգություն է առաջացնում: Ադրբեջանի դատարանը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) որոշումները կատարելու իր երկրի պարտավորությունների նկատմամբ»,- ասել է Յագլանդը:
Իլգար Մամեդովն արդեն 3 տարի բանտում է՝ չնայած Եվրադատարանի որոշմանն այն մասին, որ հետապնդումը քաղաքականապես մոտիվացված է եղել և նպատակ է ունեցել պատժել նրան կառավարությանը քննադատելու համար:
«Ես կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպես Սահմանադրության երաշխավոր, ապահվել, որպեսզի Ադրբեջանն իրականացնի իր պարտավորությունները մարդու իրավունքների հարցով Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում»,-ասվում է Յագլանդի հայտարարության մեջ, փոխանցում է Contact.az-ը: