Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ մուտքի վիզա ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ: Խնդրում եմ ներկայացնել կարգը:

Եփրեմ Սահակյան (39 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետությունում ՀՀ պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում՝

1) միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ կամ անձնագիր.
2) անգլերենով կամ հայերենով լրացված դիմում-հարցաթերթիկ.
3) դիմում-հարցաթերթիկին փակցնելու համար այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մուտքի վիզաների դեպքում` 35×45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերում դիմում-հարցաթերթիկին կցվում է օտարերկրացու անձնագրի պատճենը.
4) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին՝ նաեւ ծնողների կամ ծնողներից որեւէ մեկի, օրինակ՝ ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, ՀՀ-ում գտնվող ծնողների կամ ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այցելության մուտքի վիզան իրավունք է վերապահում օտարերկրացուն մուտք գործել եւ գտնվել ՀՀ-ում մինչեւ 120 օր ժամկետով՝ առավելագույնը մինչեւ 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:




Լրահոս