Ես հող տվող չեմ. Հերմինե Նաղդալյանը՝ քննադատությունների և իր հրաժարականը պահանջելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցների եւ համացանցի հիմնական քննարկման առարկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հնչեցրած հայտարարությունն է, որով նա ասել էր, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանին: «Ժողովուրդ»-ը երեկ Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում իր հրաժարականը պահանջող կոչերին, որոնք վերջին օրերին անընդհատ հնչում են: Ի պատասխան՝ նա ասաց.

«Ես մտածում եմ, որ այդ ամբողջ պատմությունն ապատեղեկատվություն է եւ խեղաթյուրված պատկեր է  ներկայացնում, որը որոշ իմաստով նաեւ միտումնավոր է: Մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը այս պահին ղեկավարվում են տեղեկություններով, որոնք անհիմն են, սուտ են: Եւ ես որեւէ հիմք չունեմ ընդունելու այն մեղադրանքները, որոնք հնչում են, որովհետեւ առաջին հերթին ես հող տվող չեմ, իմ կյանքն ու կենսագրությունը նախեւառաջ խոսում է այն մասին, որ ես ամբողջ կյանքում պայքարել եմ հողի եւ Արցախի ազատության եւ կյանքի իրավունքի համար»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս