Միլիոնատեր նախարարն Արցախին 590 հազար դրամ է փոխանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արցախին որպես օգնություն փոխանեցել է 590 հազար դրամ: Մինչդեռ նրա դրամական միջոցները, ըստ իր հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 9 մլն 885 հազար դրամ:

Անցած տարվա սկզբին նրա փոխառության գումարը կազմել է 26 հազար 881 դոլար, 21 հազար 827 եվրո, 29 մլն 75 հազար դրամ, որից 23 մլն 412 հազար դրամը վերադարձվել է: 2015 թվականի արդեն վերջին նախարարի փոխառության գումարները կազմել են 71 հազար 910 դոլար, 21 հազար 827 եվրո եւ 5 մլն 882 հազար դրամ:

Իբրեւ եկամուտ նախարարը հայտարարագրել է նախարարական աշխատավարձը եւ փոխառութուններից ստացված տոկոսավճարները՝ ավելի քան 3 մլն դրամ:




Լրահոս