Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում`1500 քմ խոտածածկ տարածք, Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեում՝ “Արմենիա” ԲԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Բուսաբանական այգում` 2000 քմ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում`600 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոստանյան փողոցի վերջնամասում` 3000 քմ, Նոր Հաճն քաղաքում` կույրերի առողջարանի մոտակա ձորում` 500 քմ, Առինջ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ, Զովունի գյուղի գերեզմանոցում `400 քմ, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում` 6000 քմ, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի սկզբնամասում` 7000 քմ չհնձված ցորենի արտ, 3000 քմ հնձած արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի “Քեջադենի” հանքավայրի տարածքում` 50 քմ բուսածածկ տարածք, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 120 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:




Լրահոս