Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալանոկան «Բարսելոնա»-ն մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը: Նշվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Սևիլիա»-ի հարձակվող Քևին Գամեյրոյի և «Դեպորտիվո»-ի հարձակվող Լուկասի ծառայություններով:
Transfermarkt-ի տեղեկություններով` Գամեյրոյի տրանսֆերի արժեքը կազմում է 15 մլն եվրո, իսկ Լուկասի՝ 10 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 31 խաղ է անցկացրել «Սևիլիա»-ի կազմում՝ դառնալով 16 գոլի հեղինակ: Իսպանացին նույնպես բազմաթիվ գոլեր է խփել իր թիմի կազմում, սակայն անցկացրել է 34 խաղ: