ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու իրենց խմբակցության անդամները չեն մասնակցում Երեւանում հասարակության տարբեր խավերի, օրինակ` Կոմիտասի 5 հասցեի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիաներին, ինչու չեն միջամտում այդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնություններին: «Դժբախտաբար, քաղաքացիական նախաձեռնությունները շատ հակված չեն քաղաքական ուժերի հետ համագործակցելուն,  ասում են, թե մի՛ քաղաքականացրեք խնդիրը: Ու իրենք առանձին, լոկալ խնդիրներ են լուծում,-նշեց Լ. Սարգսյանը` հավելելով,-իսկ մենք  ասում ենք՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, քանի դեռ համակարգային փոփոխությունների պատրաստ չեք, արդյունք չի լինելու: Լավ է, որ կան այդ նախաձեռնությունները, բայց կարծում եմ՝ այդ հարցերը քաղաքական դաշտ բերելն ավելի արդյունավետ կլինի»:




Լրահոս