«Ժողովուրդ»-ը հենց առաջնագծում զրուցեց ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ գտնվող N զորամասի հրամանատար Մարտին Ջհանգիրյանի հետ` պարզելու, թե հրամանատարական շրջանակները քառօրյա պատերազմից ինչ դասեր քաղեցին:
-Նախ մենք ինչ պատրաստում էինք քառօրյա պատերազմում, դա իրականացավ: Մենք տեսանք մեր պատրաստվածության աստիճանը: Այս ընթացքում մենք համոզվեցինք, որ այսօրվա մեր զորամասը պատրաստ է ցանկացած խնդիր կատարելու եւ այդ խնդիրը փայլուն կերպով իրականացրեց: Նախ ամեն ինչ սկսեց հանկարծակի, իսկ հանկարծակի իրավիճակում մեր զորքը, ստորաբաժանումները եւ զինծառայողները կարողացան առանց խուճապի մատնվելու իրենց առջեւ դրված խնդիրը բարեհաջող իրականացնել:
-Դուք մարտական խաչ շքանշանի եք արժանացել, կասեք՝ կոնկրետ Ձեր ո՞ր քայլի համար այդ բարձր պարգեւին արժանացաք:
-Առաջինը այն բարձր կոչումը, որին մենք արժանացանք, դա բոլորիս գնահատականն է: Կոչում ստացած զինծառայողների մեջ կան ե՛ւ ժամկետային զինծառայողներ, ե՛ւ սպաներ: Ես գտնում եմ այդ խաչը ոչ միայն իմն է, այլ այդ խաչի մեջ ամփոփված են մեր բոլոր ենթակաների սխրանքները: Նրանք փայլուն կերպով իրենց առաջադրանքը կատարեցին, կարողացան կարճ ժամանակահատվածում, իրավիճակում կողմնորոշվել, ստեղծված իրավիճակի մեջ իրենց փայլուն ներգրավվածությամբ հակառակորդին համապատասխան հարված հասցնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան