ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ՝ օրվա երկրորդ կեսին, անակնկալ կերպով հեռացել է ՀՀ-ից: Ըստ նախագահականի կայքում տեղադրված հաղորդագրության՝ նա մասնավոր այցով մեկնել է Խորվաթիա: Թե որն է այդ այցի առիթը, պաշտոնապես չեն հայտնում: Կան ենթադրություններ, որ այցը պայմանավորված է Ս. Սարգսյանի առողջական խնդիրներով, մեկ այլ տեսակետի համաձայն՝ «ԵՄ, թե՞ ՌԴ-ի մաքսային միասնական միություն» երկընտրանքով: Բանն այն է, որ սեպտեմբերին Ս. Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, եւ ՌԴ-ն պահանջելու է այն վերջնականապես հստակեցնել: Ու հիմա Մոսկվայից առաջ Ս. Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ լրացուցիչ «ճշտումների»: Հիշեցնենք, որ Խորվաթիան վերջերս դարձավ ԵՄ անդամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Տ. Սարգսյանը վերջերս խիստ արեւմտամետ շրջանակներում հայտարարել է, թե իրենք նոյեմբերին մտադիր են հրաժարվել ԵՄ համաձայնագրի նախաստորագրումից:




Լրահոս