Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում մարզչին:

Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում: ՀԱՕԿ լրատվականը Եվրոպայի 32-րդ առաջնությունը կլուսաբանի հենց մրցավայրից:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս