Արդյոք ԼՂՀ-ն Հայաստանին լիազորե՞լ է բանակցություններում իր անունից հանդես գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ եկող շաբաթ՝ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել՝ արդյոք ԼՂՀ-ն Հայաստանին լիազորե՞լ է բանակցություններում իր անունից հանդես գալու համար:

«Այդ բանակցության գործընթացը, ինչպես գիտեք, մտել է գրեթե փակուղի Ադրբեջանի քաղաքականության եւ այս պատերազմի պատճառով: ՀՀ նախագահը ասել է` ինչ պայմաններում պետք է վերսկսվի բանակցային գործընթացը: Եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ, որ ժամանակն է հանդիպում կազմակերպել նախագահների միջեւ, փաստորեն բոլոր պայմանները նշված են, որ պետք է պատերազմ չլինի, որ պետք է խաղաղ կարգավորում տեղի ունենա եւ այլն:

Բայց եթե այդ հանդիպումը դրական ազդեցություն չի ունենա կայունության եւ խաղաղության հաստատման համար, այդ հանդիպումից ակնկալել ինչ-որ կարեւոր քաղաքական որոշումներ` վերջնական կարգավորման վերաբերյալ, ճիշտ չէ: Բայց եթե այստեղ գոնե սկսվի այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, դա արդեն կլինի շատ կարեւոր մի զարգացում»,- պատասխանեց Բաբայանը:




Լրահոս