ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 13.44-ից մինչև 18.46-ը 25 համայնքների ընդհանուր թվով 39 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ և 2-րդ կարգի 5 ամպ, կատարվել է 3373 կրակոց:

Դիտարկվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

***

Մայիսի 14-ին, ժամը 17.49-ից մինչև 18.46-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 14 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Անուշավան, Բասեն, Կամո, Հացիկ, Հայկավան,Ղարիբջանյան, Մայիսյան, Մայիսյան տրիո, Ոսկեհասկ, Փանիկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 2 ամպ, կատարվել է 1749 կրակոց:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.51-ից մինչև ժամը 17.23-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 6 կայանքներից Լոռու մարզի Մեդովկա, Միխայելովկա, Լեջան, Օձուն և Հագվի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 450 կրակոց:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.28-ից մինչև ժամը 16.54-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 11 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Բասեն, Հայկավան և Ոսկեհասկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1-ին կարգի 1 ամպ, կատարվել է 674 կրակոց:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.50-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 2 կայանքից Լոռու մարզի Միխայելովկա և Մեդովկա համայնքների տարածքներում կատարվում են ներգործություններ:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.30-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 1 կայանքից Շիրակի մարզի Հայկավան համայնքի տարածքում կատարվում է ներգործություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 14.54-ից մինչև ժամը 15.15-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 3 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա և Մեդովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 250 կրակոց:

***

Մայիսի 14-ին, ժամը 13.44-ից մինչև 13.58-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 5 կայանքներից Լոռու մարզի Այգեհատ, Օձուն, Մղարթ, Կարմիր Աղեկ և Ծաթեր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 250 կրակոց:

 




Լրահոս