Բաքվում ԵՄ ներկայացուցիչը Սարգսյան-Ալիև հանդիպումը «դրական փաստ» է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը «շատ դրական փաստ» է համարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինքնին հանդիպումը դրական փաստ է: Մենք (ԵՄ) այժմ ակնկալում ենք երկրորդ հանդիպման հարցով որոշմանը, որը թույլ կտա պլանավորել կոնֆլիկտի կարգավորման «ճանապարհային քարտեզը», իրականացնել Լեռնային Ղարաբաղում դեպքի հետաքննության հարցով մեխանիզմները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ «ստատուս-քվոն անկայուն է, կոնֆլիկտը ռազմական լուծում չունի»:




Լրահոս