Եգիպտոսի քաղավիացիան հայտարարել է, որ եգիպտացի զինծառայողները աղետի ազդանշաններ են ստացել EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռից տեղական ժամանակով ժամը 4.26-ին, փոխանցում է Reuters-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին համաձայնության են եկել ինքնաթիռի անհետացման հանգամանքների հաստատման համար համագործակցելու շուրջ:
Այսօր Ֆրանսիայի նախագահը նաև նախարարների մակարդակով խորհրդակցություն կանցկացնի՝ ինքնաթիռի անհետացման շուրջ իրավիճակի քննարկման համար:
Նշենք, որ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը ֆրանսիացիներ և եգիպտացիներ են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը, որն իրականացնում էր Փարիզ-Կահիրե չվերթը, ընկել է ծովը: