Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից հետո առողջապահության նախարարությունում ևս ծառայողական ավտոմեքենաների կրճատման և օպտիմալացման աշխատանքներ են տեղի ունենալու:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ կրճատվելու են 80-ականների այն մեքենաները, որոնք նաև սպասարկում են մարզային կառույցները:
«Ամբողջ մեր խնդիրը հիմա կայանում է նրանում, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնենք ավելի սուղ միջոցներով: Հնարավոր է կառույցների միավորում լինի, բայց այս աշխատանքները պետք է լինեն որակակական ցուցանիշները հաշվի առնելով», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում