Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի նույնանուն որդու փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարան են ներկայացրել վերաքննիչ բողոք` Գուրգեն Արսենյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին:
Գ. Արսենյանի փաստաբաններն են Արտակ Քոչարյանը, Հայկ Ալումյանը և Էմին Խաչատրյանը:
Արտակ Քոչարյանը ArmLur.am-ին հայտնեց, որ միջնորդել են կիրառել այլընտրանքային խափանման միջոց` կալանքը փոխելով գրավի դիմաց ազատ արձակելո որոշումով:
Հիշեցնենք, որ պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով: