Երկրի վարչապետի հանդեպ վստահության բացակայության պատճառով Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին: Համապատասխան հաղորդագրությունը տեղակայել է Թվիթերի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան ես տեղեկացրել եմ վարչապետին այն մասին, որ վարչապետի հանդեպ վստահության բացակայության հետ կապված ես հեռանում եմ կառավարությունից և Քնեսեթից (խորհրդարան), ինչպես նաև դադարեցնում իմ քաղաքական գործունեությունը»,- գրել է Յաալոնը:

Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պաշտպանության նախարարի պաշտոն էր առաջարկել «Մեր տունը՝ Իսրայել» ռուսախոս իսրայելցիների կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին:




Լրահոս