Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 20-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին: Ա. Հովհաննիսյանը իր խոսքում նշել է, որ մշտապես դրական գնահատկաններ են հնչեցվել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գործունեության հետ կապված, ինչի համարլ էլ ուրախ է իրենց այդ հանդիպման համար:

Նախարարը հավելել է, որ ԵԽ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը արդյունավետ է համարում, որը լավ հիմքերի վրա է դրված հետագայում շարունակականություն ապահովվելու համար՝ հաշվի առնելով 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված 2015-2018 թվականների գործողությունների նոր ծրագիրը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն էլ իր հերթին նշել է, որ երկկողմ հանդիպումը շատ է կարեւորում: Հանդիպման ժամանակ նախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական, դատական օրենսգրքերի փոփոխություններին, «Պրոբացիայի մասին» օրենքի ընդունմանը եւ մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչություն




Լրահոս