Կոմանդոսն ու Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել ու քննարկել են կորսված տարածքները հետ վերցնելու հարցը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ինքնաթիռում տված ասուլիսն անհետեւանք չի անցել: Մեր տեղեկություններով` երեկ Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը եւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) հանդիպում են ունեցել։ Մեզ հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր, կորսված տարածքները հետ վերցնելու ծրագիր են մտմտացել։

Հիշեցնենք, որ եւ Կոմանդոսը, եւ Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ռազմական գործի նվիրյալներ եւ վերլուծաբաններ դեմ են արտահայտվել հակառակորդին տարածք զիջելուն եւ հիմնավորել են ոչ միայն կորցրած տարածքները հետ բերելու, այլեւ հակահարձակման անցնելու ու հակառակորդին ծնկի բերելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, թերեւս Կոմանդոսի հետ հանդիպման լույսի ներքո, երեկ հայտարարություն է տարածել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամության մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս