Թե ինչպես են վատնում պետական փողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե կառավարման համակարգի աշխատողների թիվը եւ ծախսերը կրճատելու են, պաշտոնյաների մի մասն այս ընթացքում շարունակում է բիզնես կարգով ճանապարհորդել: «Ժողովուրդը» պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Հիսթորիքալ Թրավել» ՍՊԸ-ի միջեւ ապրիլի 21-ին կնքվել է պայմանագիր, որի հիման վրա նախարարությունը գնել է Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ երկու տոմս: Գնված ավիատոմսերից մեկը էկոնոմ կարգի է, մյուսը՝ բիզնես: Տոմսերի համար պետբյուջեից վճարվել է 501 հազար դրամ:

Նկատենք, որ եթե բնապահպանության նախարարության պաշտոնյաները բիզնես կարգի տոմս չգնեին եւ բավարարվեին էկոնոմ կարգով, ապա 158 հազար դրամ կտնտեսվեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ու աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը ապրիլի 26-28-ը գործուղվել էին Մոսկվա՝ «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու համար: Ուստի կարելի է ենթադրել, որ բիզնես կարգով հենց անձամբ նախարար Արամայիս Գրիգորյան է մեկնել Մոսկվա:




Լրահոս