Բաքուն պատրաստ է հաշտեցնել Անկարային և Մոսկվային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հաշտեցնել Թուրքիային և Ռուսաստանին:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որը բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ ունի երկու պետությունների հետ:

«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը պատմականորեն սերտ կապերով կապված է երկու պետությունների հետ, և այդ լարվածությունն անհանգստություն է առաջացնում»,-պատմել է Հասանովը «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալության հարցազրույցում:

«Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության վերացման համար»,-նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը:




Լրահոս