Հայաստանն ու Շվեյցարիան հեշտացնում են վիզային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Շվեյցարիան երկկողմանի կհեշտացնեն երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը: Համաձայնագրի նախագիծը հաստատվեց Կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Վիզաներ տրամադրելու կարգը կհեշտացվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Շվեյցարիայում են գտնվում աշխատելու կամ բուժվելու նպատակով, կենսաթոշակայինների ու 12 տարեկաններից փոքրերի, նաեւ ուսանողների, լրագրողների, մարզիկների ու քաղաքացիների մի շարք այլ խմբերի համար:

Վիզաների տրամադրման ստանդարտ ժամկետը 10 օրացույցային օր է՝ փաստաթղթերը ստանալու օրվանից սկսված: Այն կարող է երկարացվել մինչեւ 30 օր, իսկ արտակարգ դեպքերում՝ կրճատվել մինչեւ 2 օր կամ ավելի քիչ:

 




Լրահոս