Թուրքիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Բեռլինից հետ է կանչել իր դեսպանին՝ Հուսեյն Ավնի Կարսլիօղլուին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: