Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, որի արդյունքում հայ աշակերտ է վիրավորվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը:
Վիրավորում է ստացել 9-րդ դասարանի աշակերտ Առաքել Թերզյանը:
Այդ պահին նա գտնվել է Գյուլբենկյանի անվան վարժարանի շենքում, որտեղ դպրոցականները հավաքվել էին ավարտական միջոցառման փորձի համար:
Հաղորդվում է նաև, որ Առաքել Թերզյանին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Նրա առողջական վիճակն այժմ կայուն է: