Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւս այն պաշտոնյաներից է, որն ապրում է կնոջ հաշվին: Այսպես, ըստ իր հայտարարագրի՝ անցած տարեվերջի դրությամբ նա ունեցել է ընդամենը 350 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ փոխքաղաքապետը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական մոտ 390 հազար դրամ:
Իսկ փաստաթղթերով ընչազուրկ փոխքաղաքապետի կինը՝ Արմենուհի Հարությունյանը, բավական ունեցվածքի տեր է: Նա հայտարարագրել է 92 հազար 243 դոլար եւ 300 հազար դրամ դրամական միջոց: Բայց նա էլ որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր աշխատավարձը՝ ամսական 143 հազար դրամ եւ 2 մլն 890 հազար դրամի չափով շահաբաժին: Այլ կերպ ասած, նա ի տարբերություն ամուսնու՝ նաեւ բիզնեսներ ունի: