Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում. ՊՈԱԿ-ի աշխատակիցներին տարել են 6-րդ վարչություն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` երկու օր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության աշխատակիցներն այցելել են Էջմիածնում գտնվող գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ, աշխատակիցներին տարել ոստիկանություն եւ մինչեւ ուշ երեկո պահել այնտեղ: Այս «օպերացիան» կազմակերպված էր պետական հիմնարկում աշխատավարձերի յուրացումների մասին ահազանգեր ստանալու արդյունքում: Էջմիածինցիները զարմացած են կատարվածից, այս ամենը պատահական չեն համարում, ասում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Աբրահամ Ղուկասյանը, Արմավիրի մարզպետի մտերիմներից է, եւ իրավապահները հենց այնպես, առանց «դաբրոյի» կամ «նավոդկայի» նրան չէին անհանգստացնի: Որոշ շրջանառվող լուրերի համաձայն` հնարավոր է իրավապահները հենց գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս