«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արամ Ավագյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի  համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Արամ Ավագյանն է (56 կգ): Բռնցքամարտիկը ծնվել է Երևանում 1991 թվականին: Չնայած ընտրած մարզաձևին՝ Արամը հանգիստ բնավորություն ունի: Մրցումների ժամանակ իր կողքին ցանկանում է տեսնել միայն մարզչին: Ռինգ մտնելուց առաջ հայ մարզիկը աղոթում է, իսկ իր խաչը կախում է մարզիչի վզից: Չի կարելի ասել, որ Արամը սիրելով է ընտրել բռնցքամարտը: Մարզիկի մոտ սերն այս մարզաձևի նկատմամբ եկել է ժամանակի ընթացքում՝ առաջին հաղթանակներից հետո:

13411964_1175550382479487_6692870707795041506_o

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չի կարելի ասել, ոնց որ միշտ՝ ես և իմ աղոթագիրքը, խաչը:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բացի մարզչիցս ոչ ոքի:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս անդամների և ընկերուհուս:

րեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Կարևորագույն սպորտային միջոցառում, ուժեղագույն մարզիկներ և փառք:

նչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Կցանկանայի անունս գրվեր Օլիմպիական պատմության մեջ:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս