Beeline-ի Գլխավոր տնօրենը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի մասնակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի մասնակիցների համար:

«Թվային տրանսֆորմացիան կառավարման մոդելներում» դասախոսության շրջանակում ընկերության ղեկավարը պատմեց թվային տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հաջողակ բիզնես կառուցելու հիմնական գործոնների մասին, լսարանի հետ կիսվեց նորարարությունների և թվային ապագայի վերաբերյալ սեփական մտքերով, ինչպես նաև հաջողության հասնելու փորձով ու գաղտնիքներով։

«Երիտասարդ ձեռներեցներին աջակցությունը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության հիմնական ուղղություններից է: Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մեր ծրագրի շրջանակում 20 ձեռներեցներ տարբեր ոլորտներից հնարավորություն ստացան հիմնելու սեփական բիզնեսը: Այսօր ես ուրախ եմ ևս մեկ անգամ հանդիպելու այս նախաձեռնող մարդկանց հետ և նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ և ավելի մեծ վստահություն սեփական բիզնեսի հետագա զարգացման համար», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում  Beeline–ին,  ընկերություն, որը միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը և մշտապես աջակցել ՀԳՀՄ կարևոր միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, և՛ թե կիսել իր առաջադեմ փորձը», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։  Ծրագրի երեք փուլերի արդյունքում մասնակիցներից` Երևանից և մարզերից ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներից և ուսանողներից, լավագույն 20-ը հիմնեցին իրենց սեփական բիզնեսը, որը նրանք կզարգացնեն Beeline-ի և ՀԳՀՄ աջակցությամբ:




Լրահոս