Հայտնի է Վահան Բաբայանի նորաթուխ կուսակցության հիմնադիր համագումարի օրը. ներկա կլինեն ԲՀԿ-ականներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած Վահան Բաբայանի նորաթուխ Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարը, մեր տեղեկություններով,  տեղի կունենա հուլիսի 9-ին՝ DoubleTree By Hilton հյուրանոցային համալիրում։ Համագումարին, որոշ տեղեկությունների համաձայն, ներկա կլինեն ներկա եւ նախկին ԲՀԿ-ականներ։ Հիշեցնենք, որ նույն հյուրանոցում էլ հունիսի 17-ին տեղի է ունենալու Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համագումարը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս