Ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ու ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորության ժամանակ սելֆի են արել:
Կինոաստղը լուսանկարը հրապարակել է Թվիթերի իր էջում:
«Հաճելի էր տեսնվել իմ ընկեր, նախագահ Բիլ Քլինթոնի հետ, ով ֆանտաստիկ ելույթ ունեցավ Մուհամմեդ Ալիի պատվին»,- գրել է Շվարցենեգերը:
Սակայն ինչպես գրում է Lenta.ru -ն, սոցցանցի օգտատերերը ոչ վայել են համարել նման լուսանկարը սգո արարողության ժամանակ: