Փարիզում ոստիկանի են սպանել. «Իսլամական պետություն»-ը ստանձնել է սպանության պատասխանատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի արվարձանում հանցագործը դանակահարել է ոստիկանին և պատանդ վերցրել նրա ընտանիքին, փոխանցում է Reuters-ը:

Արվարձանի բնակիչներին տարհանել են, թաղամասն անմիջապես շրջափակել են հատուկ նշանակության ուժերը:

Տղամարդը փակվել է տանը և կտրականապես հրաժարվել բանակցություններից: Այդ ժամանակ ուժայինները հարձակման են անցնել, որի արդյունքում մարդասպանին ոչնչացրել են:

Ոստիկանի կնոջը մահացած են գտել սենյակներից մեկում, 3 տարեկան երեխան չի տուժել, նա այժմ շոկային վիճակում գտնվում է հիվանդանոցում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող Amaq գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որ հարձակում գործած անձը ԻՊ զինյալ է:

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը ոստիկանի սպանությունն ահաբեկչություն էր անվանել:




Լրահոս