Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ալիևի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությանը:
«Խորը վշտացած եմ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մարդկային զոհերի մասին լուրերից: Այսօր ողջ աշխարհը բախվել է ահաբեկչության նման սարսափելի աղետի հետ: Նման իրավիճակը ահաբեկչության դեմ ուժերի մոբիլիզացում և վճռական պայքար է պահանջում: Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին և վիրավորներին »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած զանգվածային սպանության արդյունքում 50 մարդ է սպանվել: