Նուբարաշենում տեղի ունեցած սպանության գործով կալանավորվել են ևս երկուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության դեպարտամենտի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Դատական ակտերի հարկադիր կատարողի, ինչպես նաև այլ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանին սպանելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերովորպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել էրկալանավորումը և հայտարարվել էր հետախուզում: Վերջիններս 2016թ. հունիսի 12-ին՝ ժամը 4:00-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանություն: Այնուհետև դատարանի կողմից արդեն իսկ կայացված խափանման միջոցի հետագա կիրառման օրինաչափությունն ապահովելու նպատակով, մեղադրյալները ներկայացվել են դատարան, և վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևանքաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խ.-ին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանականդրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերովանկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնիշրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խ.-ին դիտավորությամբ զրկելեն կյանքից:

Հիշեցնենք նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում Խաչիկ Կ.-ին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և վերջինս ավելի վաղ կալանավորվել էր:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս