ԼՂ-ում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման աշխատանքները շարունակվում են. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ-ում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձևավորման աշխատանքները շարունակվում են Վիեննայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:

Նրա խոսքով՝ եթե Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ մեխանիզմների մասին չի խոսվում, ապա դա ոչինչ չի նշանակում: «Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ Վիեննայում շարունակվում են այդ մեխանիզմների ձևավորման աշխատանքները: Ես տեղեկություններ չունեմ այն մասին, որ այդ հարցն անտեսվում է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շարպանտյեն:

Նա նաև հիշեցրել է, որ մեխանիզմների ձևավորման հարցը Վիեննայում կայացած նախագահների հանդիպման հիմնական առանցքն է եղել, իսկ Ֆրանսիան աջակցում է այդ հարցի շուրջ իրականացվող ջանքերը:

Խոսելով «մեխանիզմներ» տերմինի մասին՝ Շարպանտյեն ասել է, որ խոսքը «ոչ թե խաղաղապահների տեղակայման, այլ մոնիթորինգային առաքելության զգալի մեծացման» մասին է:




Լրահոս