Ակցիա` դատարանի առջև. ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Ժիրայր Սէֆիլյանի կալանքի հարցի շուրջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքվել են մի խումբ քաղաքացիներ և պահանջում են դատարանից Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու որոշում կայացնել:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` հավաքվածները պաստառներով և ազատ արձակելու կոչերով արդարություն են պահանջում: Այստեղ է նաև «Հայ կանանց ճակատը», ում գնահատմամբ` Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ կիրառվող ոտնձգությունները նրան լռեցնելու փորձ են:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք կրելու մեղադրանքով Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է դատարան, որտեղ պետք է որոշվի նրա խափանման միջոցի հարցը:

13453137_1224874674219248_1916416856_o

13493660_1224874680885914_424213311_o




Լրահոս