Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել կանեփ աճեցնելու հերթական գործը: Այս մասին տեղեկացնում է “Փաստինֆոն”: Այս անգամ քրեական գործով մեղադրանք է առաջադրվելՀրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակչուհի 76 -ամյա Ամալյա Կյուրեղյանին` իր տան հարակից հողամասում կարտոֆիլի մարգերում սննդի մեջ օգտագործելու նպատակով` մշակումն արգելված թմրանյութեր պարունակող առանձնապես խոշոր չափ համարվող 160 հատ կանեփ տեսակի բույսեր ապօրինի աճացնելու համա: Տարեց կինը խնամքով ջրել է բույսերը, փխրեցրել հողը, քաղել դրանց շուրջ աճած մոլախոտերը: Բույսերը հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից սույն թվականի օգոստոսի 23-ին՝ “Կանեփ -կակաչ- 2013” միջոցառման շրջանակներում: Ամալյա Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 273 -րդ հոդվածի 2 -րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
76-ամյա կնոջը մեղադրում են կանեփ աճեցնելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ