Երկրի բնակչության թիվը 2050 -ին կհասնի 10 մլրդ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը  (Institut national d՚etudes demographiques, INED) հրապարակել է զեկույց, որի համաձայն 2050-ին երկրագնդի բնակչությունը կավելանա 2,6 մլրդ-ով եւ ներկա 7,141 մլրդ-ից կհասնի 9,731 մլրդ:
Երկրագնդի բնակչության աճը չի դադարի եւ 21-րդ դարի վերջին կհասնի 11 մլրդ-ի: Ֆրանսիացի գիտնականները եզրակացնում են, որ 2050-ին բնակչության քառորդ մասը կենտրոնացած կլինի Աֆրիկայում եւ այնտեղ բնակչության թիվը կկազմի 2,435 մլրդ: 
Ներկայումս ամենաշատ բնակչությունն ունի Չինաստանը (1,36 մլրդ կամ բնակչության 19%), երկրորդ տեղում Հնդկաստանն է (1,27 մլրդ կամ բնակչության 17,4 %): Երրորդը ԱՄՆ-ն է (316,2 մլն կամ 4,4 %):




Լրահոս