Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել եվ դարձել է աշխարհի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր: Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները, հայտնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:
Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով և 3 ոսկե մեդալի նվաճումով: Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ: Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: 
Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, և ձգում վարժություններում` հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ և 200կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչև այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին` համապատասխանաբար 6-րդ և 4-րդ տեղերը: 




Լրահոս