ՀՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը, նշեց, որ որևէ որակում տալ այդ արարքին չի կարող, սակայն գտնում է, որ այս պայմաններում հեղափոխության գնալ զենքի ուժով չի կարելի. «Ես դա համարում եմ ամենաբացասական բանը, ես այդ երևույթին դեմ եմ, բայց քանի որ փաստերին չեմ տիրապետում ոչինչ ասել չեմ կարող»:
Նա նաև ասաց, որ չկա հրեշտակների և սատանաների պայքար. «Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ գնահատականներ տալուց առաջ պետք է լավ կշռադատեն»:
Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանն էլ անհիմն է համարում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալումը. «Եթե մարտի 1-ը տեսած չլինեի կհավատայի, որ Ժիրայրը մեղավոր է»: Նրա կարծիքով սխալներ կան անգամ նրանց կողմից առաջադրված մեղադրանքում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում` քիչ ուշ: