Ժողովուրդ. ՀՀԿ ԳՄ նիստն այսօր կքննարկի ապագա զինդատախազի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հանրապետական կուսակցությունը նախատեսել է այսօր գործադիր մարմնի նիստ անցկացնել։ “Ժոդովուրդ”–ի տեղեկություններով ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև թափուր մնացած ՀՀ զինդատախազի աթոռի հարցը։ Ո՞վ է լինելու ապագա զինդատախազը, արդյո՞ք կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արմեն Դանիելյանը։”Ժողովուրդ”–ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, “Լավ տղա է, բայց դեռևս հստակ բան չկա, որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հարցը չենք քննարկել։ Կքննարկենք, կտեղեկացնենքե։ Հավելենք, որ երեկ էլ ուժային կառույցներում զինդատախազի հավանական թեկնածու էր համարվում Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը”։ 
 
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս