ՀԺ. Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Այժմ երկրի նախագահի աշխատավարձը կազմում Է 400 հազար դրամ։
 
Սերժ Սարգսյանի աշխատավարձը դառնալու Է 900 հազար։ Նախարարների աշխատավարձը դառնալու Է 600 հազար դրամ, պատգամավորներինը՝ ևս։ Աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում Է 2014 թ. հուլիսի 1-ից։ Այդպես Է գրված նաև եկող տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն խորհրդարանում է։ Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում Էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում Է 2014-ի հունվարի 1-ից։ Երբ մեր թղթակիցը սոցիալական հանձնաժողովի նախագահին հարցրել Է, թե ինչու էիք խաբում ժողովրդին, նա պատասխանել Է. “Սա խաբել չէ։ Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է։ Եթե մենք ուզենայինք խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհը գիտենք։ Բայց դառը ճշմարտություն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն էե”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս