Լոռիի մարզի “Քոբայր” վանական համալիրում, հոկտեմբերի 14-26-ին, համալիրը վերկանգնող Ստեֆանո Վոլտան կանցկացնի քարե նյութերի վերականգնման դասընթացի երկրորդ փուլը: Մասնագետը հայ վարպետներին կներկայացնի շաղախի մշակման, խեժի եւ ժամանակակից նյութերի կիրառման, ինչպես նաեւ շարվածքների վերականգնման ավանդական մեթոդները:
Հայ-իտալական ծրագրի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քարե նյութերի վերականգնման դասընթացի առաջի փուլը անց է կացվել սույն թվականի հուլիսի 15-ից 26-ը Արուճի վանական համալիրում, որտեղ իտալացի եւ հայ մասնագետների կողմից իրականացվել են նաեւ հնագիտական պեղումներ, որմնանկարի մաքրման եւ ուսումնասիրման աշխատանքներ: Մասնակցած 7 հայ վարպետների արդեն տրվել են հավաստագրեր:
Այս դասընթացը նույնպես անվճար է, եւ մասնակցել ցանկացող վարպետները կարող են դիմել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան կամ ներկայացնել ինքնակենսագրություն էլեկտրոնային հետեւյալ հասցեով` [email protected]:
Դասընթացը կիրականացվի “Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման ոլորտում” կրթամշակութային ծրագրի շրջանակում: Ծրագիրն անց է կացվում ՀՀ մշակույթի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2011 թ. ապրիլին ստորագրված համաձայնագրի հիման վրա: