Նորածին է մահացել. ծնողները բժիշկներին են մեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի հունիսի 18-ին Լ.Խշոյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի հունիսի 3-ին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով մեկ օր անց` հունիսի 4-ին, նույն բժշկական կենտրոնում մահացել է:

Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:

Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։




Լրահոս