Սոթք-Քարվաճառ ճանապարհին արգելափակվել է 21 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.38-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:




Լրահոս