Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրը կվերանայի «Սոբեսեդնիկ»-ի տնօրեն, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճռի բողոքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հետաձգել է Հայրապետյանի գործի բողոքարկման վերանայման հարցով նիստը՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով:
Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշկատելու մեջ:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման և պարտավորեցրել ի օգուտ տուժածի 20,8 միլիոն ռուբլի վճարել: