Արագածոտնի մարզի բնակիչը գնացել է արոտավայր եվ չի վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 6-ին, ժամը 09.50-ին Արագածոտնի մարզի Ավանի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ համագյուղացի՝ 1966 թ. ծնված Յ. Մ.-ն հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում մեկնել է գյուղի հարակից արոտավայր եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն եւ թիվ 21 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:
Ժամը 18.07-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները վերսկսվել են հոկտեմբերի 7-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս