Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, այսօր՝ հունիսի 29-ին, տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:
Այն տեղի կունենա Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ֆոնին, որի արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել, ևս 147-ը վիրավոր է:
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչության հետ կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը կարծիք է հայտնել, որ ահաբեկչությունը «փորձ էր խանգարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:
«Ահաբեկչությունը բացահայտ ուղղված է թուրքական ղեկավարության դեմ, ով փորձում է կարգավորել Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունները»,-ասել է Կոսաչևը:
Հեռախոսազրույց անցկացնելը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որում ներողություն է խնդրել Սու-24-ի խոցման համար: