«Շատ դրական». Թուրքիայում գնահատել են Պուտին-Էրդողան 40-րոպեանոց զրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ դրական և կառուցողական» զրույց են ունեցել:

Այս մասին հայտնել է Haberturk-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի աղբյուրին:

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սու-24-ի խոցման համար փոխհատուցման մասին համաձայնության կգան միայն հեռախոսազրույցից հետո: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը հնարավոր է դարձել Էրդողանի ներողությունից հետո:




Լրահոս