Հրապարակ.Արամայիս Գրիգորյանի նշանակումը Հովիկ Աբրահամյանի սրտով չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Պատճառներից առաջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է։ Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ “հետ է տվել իր տարիքը” փաստաթղթերով, իրականում նա վաղուց է շեմել 70-ը։ Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի հայտնի պատմությունն է։ Իսկ երրորդ, ըստ մեր աղբյուրների պատճառն այն է, որ նպատակ կա մարզը նախկին “տիրապետողների” ազդեցության դաշտից հանելու։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ հետ հեռախոսազրույցում հորդորեց իրեն նման հարցեր չտալ։ Արդեն հայտնի է նաև հաջորդ մարզպետի անունը՝ Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյանի փոխարեն պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը։
Արամայիս Գրիգորյանի նշանակումը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սրտով չէ, քանի որ նա ցանկանում էր, որ Արարատում մարզպետ նշանակվի իր մեզ Եղբայր Հենրիկ Աբրահամյանի որդին՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը:




Լրահոս