Առավոտ.Ոստիկանապետի գլխավոր խորհրդականը իր մեքենայի վրա չի փակցնում ԱՊՊԱ կտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը և վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնների։
Այս մասին այսօրվա համարում գրում է “Առավոտ” օրաթերթն ու հավելում, որ Վ. Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ոչ մի անօրինականություն, և որ Հայաստանում չկան անպատժելի մարդիկ, և եթե որևէ մեկը խախտել է օրենքը, ապա կպատժվի։ Ավտոմեքենայի դիմապակուց այդ կտրոնների բացակայությունը օրենքի խախտում է։ Գ. Բադիրյանն իր ավտոմեքենան կայանում է ոստիկանության բակում՝ հենց ոստիկանապետի ավտոմեքենայի կողքին։
Նրան չի սթափեցնում նույնիսկ այն, որ անգամ ոստիկանապետի մեքենային առկա են այդ կտրոնները։ ՀՀ նախագահի և վարչապետի ավտոմեքենաների դիմապակուն էլ կա ԱՊՊԱ կտրոն։
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս